ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Հրապարակային պայմանագիր
Թարմացվել է 19.08․2021թ.-ին
Հիմնական պայմաններ
ՍլինգՕ՛ ընկերությունը և իր հետ փոխկապակցված անձինք (այսուհետ՝ «Մենք», «Մեր» կամ «Մեզ»), ներկայացնում են slingo.life առցանց գնումների հարթակը, որը ներառում է, բայց չի սահմանափակվում՝ Կայքի միջոցով գործարքների՝ ապրանքների գնման, վճարման և այլ գործարքների www.slingo.life ինտերնետային կայքում (այսուհետ՝ «Կայք») իրականացման հիմնական պայմանները։ Սույն Հրապարակային պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) պայմանները նախատեսված են
կարգավորելու հաճախորդների հետ հարաբերությունները և կարող են թարմացվել ՍլինգՕ՛-ի կողմից՝ իր հայեցողությամբ: ՍլինգՕ՛-ն առցանց հարթակ է, որտեղ վաճառվում են բացառապես սեփական արտադրության ապրանքներ ծնողների համար։
1. Պայմանագրում օգտագործված հիմնական հասկացություններ
Հրապարակային պայմանագիր՝ ՍլինգՕ՛-ի և Հաճախորդի միջև կնքվող` Կայքի օգտագործման և Մեր կողմից մատուցվող Ապրանքների դիմաց վճարումներ կատարելու մասին պայմանագիր:
Օգտագործող կամ Օգտատեր կամ Հաճախորդ (այսուհետ՝ «Դուք», «Ձեզ», «Ձեր») ֆիզիկական անձ, որը ՍլինգՕ՛-ի հետ կնքել է Պայմանագիր` Կայքի օգտագործման, ՍլինգՕ՛-ի կողմից նախապես հայտարարված և սահմանված պայմանների ու կանոնների համաձայն ապրանքների դիմաց վճարումներ կատարելու վերաբերյալ:
Վաճառող կամ ՍլինգՕ՛ ՝ առցանց հարթակ, որն առաջարկանում է հատուկ ծնողների համար նախատեսված Ապրանքներ:
Կայք` ՍլինգՕ՛-ի կողմից առաջարկվող Ապրանքները ներկայացնող համացանցային կայքը, որը գրանցված է slingo.life դոմենային հասցեով:
Ակցիա` ՍլինգՕ՛-ի կողմից անցկացվող միջոցառում, որն ուղղված է առաջարկվող Ապրանքների իրացմանը, որի ժամանակ զեղչվում են որոշակի ապրանքատեսակներ, աշխատանքների կամ ծառայությունների մատուցման արժեքներ:
Ակցիայի անցկացման ժամանակաշրջան՝ ժամանակաշրջան, որի ընթացքում ՍլինգՕ՛-ն Օգտատերերին հատուկ պայմաններով Ապրանքներ ձեռք բերելու հնարավորություն է ընձեռում:
Վճարում` Օգտատերերի կողմից դրամական պարտավորության կամ այլ վճարման կատարում:
2. Ընդհանուր դրույթներ
2.1.Սույն պայմանագիրը կնքելու լրիվ և անվերապահ համաձայնություն է համարվում Օգտատիրոջ կողմից Կայքում գրանցվելը, պատվերի և նախատեսված վճարի կատարելը։ Օգտատիրոջ կողմից սույն առաջարկի բոլոր պայմաններին համաձայնելը, հավասարազոր է Պայմանագրի կնքմանը:
2.2.Սույն հրապարակային պայմանագիրը կարող է պարբերաբար փոփոխվել և թարմացվել ՍլինգՕ՛-ի կողմից՝ իր հայեցողությամբ։ Ավելին, որևէ ծառայության մասից օգտվելիս՝ Դուք համաձայնում եք ենթարկվել այդ Ծառայությունների նկատմամբ կիրառելի հրապարակված ուղեցույցներին, որոնք կարող են պարբերաբար փոփոխվել: ՍլիգնՕ՛-ն կարող է Ձեզ ծանուցում ուղարկել Կայքի կամ Պայմանների փոփոխությունների մասին՝ կիրառելով առկա էլեկտրոնային հաղորդակցության միջոցները: ՍլինգՕ՛-ն կարող է տրամադրել Պայմանների անգլերեն տարբերակի այլ լեզուներով թարգմանություններ: Դուք հասկանում և համաձայնում եք, որ Պայմանների որևէ այլ լեզվով տրամադրած թարգմանությունը Ձեր հարմարավետության համար է, և ՍլինգՕ՛-ի հետ Ձեր հարաբերությունները կարգավորվում են Պայմանների հայերեն տարբերակով: Պայմանների հայերեն տարբերակի և այլ լեզուներով կատարված թարգմանությունների միջև անհամապատասխանությունների դեպքում գերակա է ճանաչվում Պայմանների հայերեն տարբերակը:
2.3.Օգտատերը սույն պայմանագրի կնքմամբ հաստատում է, որ ինքն ամբողջությամբ ծանոթացել է Կայքից օգտվելու կանոններին, և այդ կանոններն իր համար ամբողջությամբ հասկանալի և ընդունելի են, ինչպես նաև սույն պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցումը բխում են իր կամ իր կողմից ներկայացվող անձի շահերից, և որևէ կերպ չեն խախտում իր կամ իր կողմից ներկայացված անձանց իրավունքներն ու օրինական շահերը, ինչպես նաև չեն կարող որևէ վնաս պատճառել վերոնշյալ անձանց:
3. ՍլինգՕ՛-ի իրավունքներն ու պարտականությունները
3․1․ ՍլինգՕ՛-ն իրավունք ունի՝
3.1.1. Մերժել Օգտատիրոջ գործարքը՝ Օգտատիրոջ գործողությունների օրինականության վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենալու դեպքում,
3.1.2. Կայքում նախապես հաղորդագրություն տեղադրելուց հետո` միակողմանիորեն փոփոխել Հրապարակային պայմանագրի դրույթները,
3.1.3. Հրապարակային պայմանագրով նախատեսված իր պարտավորությունների իրականացման համար իր հաշվին և իր հայեցողությամբ ներգրավել երրորդ անձանց,
3.1.4. Օգտվել Հրապարակային պայմանագրով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից։
3․2․ ՍլինգՕ՛-ն պարտավոր է՝
3.2.1. Օգտատիրոջ համար ապահովել Կայքից անխոչընդոտ օգտվելու հնարավորություն,
3.2.2. Համակարգի գործունեության շրջանակներում Օգտատիրոջը տրամադրել տեղեկություններ ՍլինգՕ՛-ի միջոցով վաճառվող ապրանքատեսակների, ակցիաների և այլ հնարավորությունների մասին:
3.2.3. Օգտատիրոջը տեղեկացնել բոլոր այն հանգամանքների առաջացման, փոփոխման կամ վերացման մասին, որոնք էական նշանակություն ունեն Հրապարակային պայմանագրի կատարման համար:
4. Օգտատիրոջ իրավունքներն ու պարտականությունները
4.1. Օգտատերն իրավունք ունի`
4.1.1. Օգտվել Կայքում հասանելի բոլոր ապրանքատեսակներից, աշխատանքների կատարումից և ծառայություններից՝ Կայքի օգտագործման կանոնների համաձայն:
4.1.2. Ուղարկել դիմում-բողոքներ ինչպես էլեկտրոնային, այնպես էլ փաստաթղթային եղանակով` համաձայն Կայքի` «Հետադարձ կապ» բաժնում տեղադրված փոստային և էլեկտրոնային հասցեների:
4.1.3. Առաջարկություններ անել Հրապարակային պայմանագրի շրջանականերում մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ:
4.2. Օգտատերը պարտավոր է՝
4.2.1. Պատշաճ ձևով իրականացնել Հրապարակային պայմանագրով և Կայքում սահմանված պարտավորությունները,
4.2.2. 4u.am-ին տրամադրել հավաստի անձնական տվյալներ և տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են Հրապարակային պայմանագրի շրջանակներում ապրանքների գնման, աշխատանքներից և ծառայություններից օգտվելու համար,
4.2.3. Կայքից օգտվելու ընթացքում հետևել Կայքի օգտագործման կանոններին,
4.2.4. Խստորեն պահպանել Հրապարակային պայմանագրի շրջանակներում հայտնի դարձած և փոխանակվող տեղեկատվության գաղտնիությունը, հակառակ դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կենթարկվի պատասխանատվության։
5. Մտավոր սեփականության իրավունքները
5.1. Օգտատերն ընդունում է և համաձայն է, որ Կայքում առկա բոլոր նյութերը (բացառությամբ հաճախորդների մեկնաբանությունների), ներառյալ, բայց չսահմանափակվելով տեքստերը, ծրագրերը, գրաֆիկական կամ ոչ-գրաֆիկական նկարները, ձայնագրությունները, երաժշտությունը, տեսահոլովակները, ինտերակտիվ հնարավորությունները և դրանց նման նյութերը (այսուհետ՝ Նյութեր), ինչպես նաև դրանում առկա ապրանքանիշերը, ծառայությունների նշաններն ու լոգոները (այսուհետ՝ Նշաններ) պատկանում են ՍլինգՕ՛-ին կամ արտոնագրված են նրա կողմից և ենթակա են պաշտպանության որպես հեղինակային իրավունք և մտավոր սեփականության իրավունք՝ միջազգային կոնվենցիաների և ներպետական օրենսդրության համաձայն:
5.2. Կայքի տեղեկատվության, ինչպես նաև գովազդային նյութերի մասնակի կամ ամբողջական մեջբերման, օգտագործման դեպքում հղումը Կայքին պարտադիր է:
5.3. Կայքում ներկայացված են ապրանքներ, որոնք ՍլինգՕ՛-ի սեփականությունն են։
5.4. Կայքի Նյութերը տրամադրվում են միայն այցելուի անձնական օգտագործման համար և չեն կարող օգտագործվել, պատճենահանվել, վերարտադրվել, բաշխվել, փոխանցվել, հեռարձակվել, ցուցադրվել, արտոնագրվել կամ այլ կերպ շահագործվել որևէ այլ նպատակով` առանց այդ Նյութերի սեփականատերերի նախնական գրավոր համաձայնության:
5.5. ՍլինգՕ՛-ն գրանցված ապրանքանիշ է: Այցելուն և/կամ Օգտատերն իրավունք չունեն օգտագործել, կրկնօրինակել, թարգմանել և/կամ տարածել ՍլինգՕ՛ ապրանքանիշն առանց թույլտվության: Եթե այցելուն հետաքրքրված է Կայքում տեղ գտած տեղեկատվությամբ, ապա կարող է կապ հաստատել Մեզ հետ՝ համաձայն Կայքի՝ «Մեր մասին» բաժնում տեղադրված փոստային և էլեկտրոնային հասցեների։
6. Վեճերի լուծման կարգը և Պատասխանատվություն
6.1. Սույն պայմանների կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
6.2. ՍլինգՕ՛-ն պատասխանատվություն է կրում առաքման ժամանակի համար և պարտավորվում է կատարել առավելագույնն իր կողմից նշված ժամանակի մեջ առաքումն իրականացնելու համար:
6.3. Բողոքների առկայության դեպքում կարող եք Կապ հաստատել Մեզ հետ՝ համաձայն Կայքի՝ «Մեր մասին» բաժնում տեղադրված փոստային և էլեկտրոնային հասցեների։
6.4. Ապրանքի կամ ծառայության գնի հետ կապված ցանկացած լրացուցիչ տեղեկատվություն ենթակա է ճշտման ՍլինգՕ՛-ի հետ:
6.5. ՍլինգՕ՛-ն պատասխանատու չէ Ապրանքների և/կամ Ծառայությունների օգտագործման հետ կապված որևէ վնասի համար:
6.6. Ներկայացուցիչը կամ ցանկացած այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը ներգրավված է Կայքի բովանդակության ստեղծմանը, ներառյալ ծրագրային և տեխնիկական ապահովումը, տեխնիկական անսարքությունները, պատասխանատու չեն որևէ վնասի` այդ թվում ուղղակի, անուղղակի, պատահական և դիտավորությամբ և այլ կարգի վնասների համար, որոնք կծագեն Կայքի օգտագործումից կամ օգտագործման կարգի չիմացությունից:
7․ Ապրանքի և Գումարի Հետվերադարձի Քաղաքականություն
7․1․ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով «Օգտատերն իրավունք ունի վերադարձնելու կամ փոխարինելու պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը այլ չափի, ձևի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով այն վաճառողի մոտ, որից ձեռք է բերել ապրանքը կամ վաճառողի կողմից հայտարարված այլ վայրում, եթե նշված ապրանքը հարմար չէ ձևով, գույնով, չափով կամ այլ պատճառներով չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ` գնի տարբերության դեպքում անհրաժեշտ վերահաշվարկ կատարելով վաճառողի հետ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի և կառավարության սահմանած անվանացանկով ապրանքների:
7․2․ Օգտատերն իրավունք ունի փոխարինելու կամ վերադարձնելու պատշաճ որակի ապրանքն իրեն հանձնելու օրվանից 14 օրվա ընթացքում: Պատշաճ որակի ապրանքը վերադարձնելու ժամկետը համարվում է պահպանված, եթե սպառողն ապրանքը ստանալու օրվանից 14-օրյա ժամկետում այն հանձնել է փոստային, սուրհանդակային, տրանսպորտային կամ առաքման այլ ծառայության»:
7․3․ Ապրանքը 14-օրյա ժամկետում ենթակա է վերադարձման այն դեպքում, եթե այն նոր վիճակում է, չի վնասվել, չի լվացվել և գտնվում է բնօրինակ փաթեթավորմամբ:
7․4․ ՍլինգՕ՛-ն իրավունք ունի հրաժարվելու ապրանքն ընդունել 14 օրվա ընթացքում, եթե ապրանքը Օգտատիրոջ կողմից վերադարձվում է վնասված կամ առանց բնօրինակ փաթեթավորման: 14-օրյա ժամկետից հետո ապրանքը չի կարող ետ վերադարձվել: 7․5․ Ընկերության կողմից ապրանքի սահմանված կարգով և ժամկետներում ետ վերադարձն ընդունվում է միայն այն ապրանքների համար, որոնք ուղղակիորեն վաճառվել են տվյալ Օգտատիրոջը:
7․6․ Ապրանքի ետ վերադարձի դեպքում դեպի Ընկերություն փոխադրման ծախսերը կատարվում են Օգտատիրոջ կողմից և նրա հաշվին։
7․7․ ՍլինգՕ՛-ն վերադարձվող կամ փոխարինվող ապրանքն ընդունում է իր գտնվելու վայրում, իսկ վերադարձի դեպքում Ընկերությունը ապրանքի փոխադրման պարտավորություն չունի:
7․8․ Օգտատերը պատասխանատու է ապրանքի կամ դրա որևէ մասի կորստի կամ որևէ հանգամանքի համար, որը հանգեցրել է ապրանքի արժեքի նվազեցմանը: Ընկերությունը ապրանքի վերադարձը կամ փոխարինումը ընդունելու դեպքում իրավունք ունի առաջացած կորստին համարժեք նվազեցնել ապրանքի գինը՝ փոխարինելով տարբերությանը համարժեք ապրանքով կամ վերադարձնելով վնասի արժեքի նվազեցումից հետո ստացված տարբերության գումարը:
7․9․ Օգտատերը վճարված գումարը ետ պահանջելու իրավունք ունի առաքման համար նախատեսված վերջնաժամկետի ավարտից հետո՝ ապրանքը չստանալու դեպքում:
7․10․ Երբ Օգտատերը 14 օրյա ժամկետում դիմում է ապրանքի փոխարինման կամ վերադարձի համար, Ընկերությունը 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում պետք է պատասխանի Գնորդի դիմումի բավարարման կամ մերժման պատճառների մասին:
7․11․ Փոխարինման կամ վերադարձն ընդունելու դրական որոշման մասին ծանուցումը էլեկտրոնային հասցեին ստանալու, հեռախոսազանգի միջոցով կամ այլ եղանակով ծանուցվելու պահից Օգտատերը պարտավոր է 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում սեփական միջոցներով իրականացնել փոխարինվող կամ վերադարձվող ապրանքի փոխադրումը և հանձնումը ՍլինգՕ՛-ին։
7․12․ Օգտատիրոջ կողմից 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում ապրանքը փոխարինման կամ վերադարձի նպատակով ՍլինգՕ՛ չներկայացնելու դեպքում, Օգտատերը համարվում է հրաժարված նման պահանջից և դիմումը համարվում է Ընկերության կողմից պատշաճ կատարված:
7․13․ Վերադարձի կամ փոխարինման դեպքում գումարի (գումարի տարբերության) վերադարձը կարող է լինել բացառապես այն դեպքում, երբ ապրանքը ՍլինգՕ՛-ի կողմից ընդունելի վիճակում վերադարձվել է ՍլինգՕ՛-ի պահեստ:
7․14․ Ապրանքի վերադարձի դեպքում ՍլինգՕ՛-ն պարտավոր է 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնել գումարը Օգտատիրոջ այն հաշվեհամարին, որից կատարվել է վճարումը կամ Օգտատիրոջ կողմից գրավոր ներկայացված այլ հաշվեհամարին:
7․15․ Ապրանքի վերադարձման դեպքում գումարը ենթակա է վերադարձման, եթե՝
7․15․1 Նախատեսված ժամկետի ավարտից հետո Օգտատերը չի ստացել պատվիրված ապրանքը:
7․15․2․ Առաքված ապրանքը չի համապատասխանում Կայքում տվյալ ապրանքի նկարագրությանը և տեխնիկական չափանիշներին:
7․15․3․ Առաքվել է վնասված կամ թերություններով ապրանք:
7․15․4․ Ապրանքը վերադարձվել է 14 օրյա ժամկետում այն վիճակում, ինչպես առաքվել է՝ առանց վնասելու, ինչպես ապրանքը, այնպես էլ դրա փաթեթավորումը:
7․16․ Ապրանքը և գումարը ենթակա չեն վերադարձման, եթե՝
7․16․1․ Օգտատերը պարբերաբար պատվերներ է կատարում, սակայն տարբեր չհիմնավորված պատճառաբանություններով վերդարձնում է ապրանքը:
7․16․2․ Ապրանքը Օգտատիրոջ կողմից վերադարձվում է վնասված վիճակում։
7․16․3․ Ապրանքը վնասվում է Օգտատիրոջն առաքելուց հետո կամ Օգտատիրոջ կողմից ՍլինգՕ՛-ի պահեստից գնելուց հետո, երբ փոխադրումը կազմակերպվում և իրականցվում է Օգտատիրոջ կողմից սեփական միջոցներով և ռիսկով:
7․16․4․ Ապրանքը Օգտատիրոջ կողմից վերադարձի կամ փոխարինման պահանջ ներկայացնելուց և ՍլինգՕ՛-ի համաձայնությունը ստանալուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում ապրանքը ՍլինգՕ՛ չի ներկայացնում:
7․16․5․ Ապրանքի և գումարի ետ վերադարձի պահանջը Օգտատիրոջ կողմից ներկայացվում է ապրանքը Օգտատիրոջ կողմից ստանալուց 14 (տասնչորս) օր հետո:
7․17․ ՍլինգՕ՛-ի կողմից ապրանքը վերադարձման ոչ ենթակա որակվելու դեպքում Օգտատերը կծանուցվի ետ վերադարձի մերժման վերաբերյալ, ինչի դեպքում հատուցում չի նախատեսվում:
7․18․ Այն դեպքում, երբ ՍլինգՕ՛-ի մոտ հիմնավոր կասկածներ են առաջացել Օգտատիրոջ կողմից վերադարձի կարգավորումը չարաշահելու առումով (օրինակ՝ ապրանքի հաճախակի ետ վերադարձ առանց հիմնավոր պատճառների), ապա Ընկերությունը իրավունք ունի հրաժարվելու ապրանքը ետ ընդունելուց՝ որպես առցանց գնման կարգավորման անհիմն չարաշահում և արգելափակելու Օգտատիրոջը:
8. Կողմերի պատասխանատվությունը
8.1. Կողմերը պատասխանատվություն են կրում Հրապարակային պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
9. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը /Ֆորս-մաժոր/
9.1. Հրապարակային պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է Հրապարակային պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելակել: Այդպիսի իրավիճակներն են` երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը,
պետական մարմինների, ներառյալ` ՀՀ կենտրոնական բանկի կողմից ընդունված ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում Հրապարակային պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 /երեք/ ամսից ավելի, ապա Հրապարակային պայմանագրի կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Հրապարակային պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին: