Օրինակ, նկարի միջի կարճ շարֆը կապված է «կիսատ խաչ գրպանիկի վրա» տարբերակով, սլինգի վերին եզրային կտորը (борт-ը) բավականաչափ բարձրացված է, ու դրա տակ կտորե գլանակ է տեղավորած, այդ ավել կտորով էլ փակված բալիկի ծոծրակի հատվածում 😎 հնչում է բարդ, իրականացվում է շատ հեշտ 🤫
Մայ սլինգերի դեպքում գլուխը ֆիքսվում է մեջքի բարձրությունը կառավարելով, այսինքն, մեջքի կտորն այնքան է բարձրացվում որ վերին գիծը հասնի բալիկի ծոծրակին կամ ավել 👼🏻
❗Քանի դեռ բալիկը չի կարողանում ինքնուրույն պահել իր գլուխը, այս քայլը պարտադիր է։
Գլուխը և մեջքը լիովին պահելուց հետո (ցանկալի է 6 ամսականից հետո) կարելի է սլինգի վերին եզրային կտորն անցկացնել բալիկի թիակների վրայով/թևերի տակով 💜 այդպես բալիկը ազատ կկարողանա խանգարել Ձեզ վայելել Ձեր մի բաժակ սուրճը` առավոտյան զբոսանքի ընթացքում 😂
Հ.Գ. Չէ, չի խեղդվում, պարզապես թշերին push-up էֆֆեկտ է տվել գլանակը 😂
Գլուխը ֆիքսելու մասին 💜
26.02.2021