Նույն տրամաբանությամբ.
Բալիկը հագնվելուց լացում է - այլևս չեմ հագցնի
Մեքենայի նստատեղից նեղվում է - գիրկս կնստեցնեմ միշտ
Ախր լացում է, եթե չեմ թողնում սայլակի ակը լպստել - այլևս չեմ արգելի
մի բան այն չէ
Հիշենք, որ բալիկը չունի սլինգի կարիք, ինչպես և չունի սայլակի, մեքենայի նստատեղի, ճոճաթոռի կամ այլ «հարմարանքի» կարիք։ Սլինգը ձեռք եք բերում Ձեզ համար, որպեսզի շուտ չհոգնեք, կարողանաք առօրյայում 2 ձեռքն էլ օգտագործել, լինել ավելի մոբիլ և ակտիվ։ Թույլ տվեք Ձեզ վայելել Ձեր փոքրիկաշատ առօրյան
Եթե Ձեր բալիկն ընդդիմանում է, ուրեմն դրան պատճառ կա, որը կարելի է չեզոքացնել` հաճախ հենց այդ պահին։ Որոշ դեպքերում դրա համար ժամանակ է պետք Բայց եթե բալիկը լացեց սլինգում, դա չի նշանակում, որ այսուհետ միշտ այդպես է լինելու։Եթե լացի դեպքում Դուք անմիջապես հանձնվում եք, ուրեմն Դուք պատրաստ եք միշտ կրել Ձեր բալիկին Ձեր ձեռքերի վրա` առանց որևէ հարմարանքների։ Ուրեմն Ձեզ սլինգ պետք չէ, և դա Ձեր որոշումն է Եվ պատճառը լացի մեջ չէ
Անհանգստության պատճառների մասին կխոսենք մեկ այլ անգամ, իսկ հիմա, պարզապես կհիշեցնեմ, որ Դուք եք ծնողը, մեծահասակը։ Երբ լինեք հանգիստ և կենտրոնացած, կկարողանաք արագ կողմնորոշվել և հասկանալ թե ինչումն է անհանգստության պատճառը` այն հեռացնելու համար
Իմիջիայլոց, հիշեցնեմ, որ մենք ունենք սլինգակրման խորհրդատվության ծառայություն` մասնագետի օգնությամբ սլինգին հարմարվելու կամ առկա խնդիրները շտկելու համար Արժեքը` 5,000֏։