Բոլորս կարդացել,կամ լսել ենք այն մասին,որ երեխաներին չի կարելի ժամանակից շուտ նստեցնել։ ❗ Նստեցնելու դեպքում երեխան ամբողջ քաշով ընկնում է պոչուկի վրա, քանի որ մեջքի մկանային կորսեթը դեռ չի ձևավորվել։Արդյունքում կարող են խախտվել ողնաշարի սկավառակները։ 😱
Հիմա նայենք կենգուրուին. կենգուրուի նկարագրի մեջ հազար ու մի բան կարող է գրված լինել, բայց «ներքնազգեստի» կոնստրուկցիայի մեջ երեխայի միակ հենակետը պոչուկն է։ Հիմա մեկ ուրիշ նրբություն. երբ երեխան մինչ մեջքը պահելը մի բանի մեջ է դրվում, որը նրան չի երաշխավորում ապահով դիրք (դա նաև կարող է սխալ գրկելուց լինել), ապա երեխան, որպեսզի կախ չընկնի, ձգվում է հետ կամ կողք, իսկ ողնաշարի սկավառակները, որոնք դեռ լիարժեք ձևավորված չեն, իրար են քսվում և մեջքի մկանները սիմետրիկ չեն զարգանում, ինչը վաղ տարիքի սկոլիոզի պառճառ է հանդիսանում։ Մի ուրիշ կարևոր պահ ևս. երեխաներն ի ծնե ունենում են չզարգացած կոնքազդրային հոդ (թերաճած ազդրի գլխիկով, որը տեղաշարժված է լինում թույլ զարգացած ու թեքված հոդափոսի նկատմամբ), դա այն հատվածն է, որով ոտքի ոսկորը ֆիքսվում է կոնքի մեջ։ Բնությունը ամեն ինչ նախատեսել է, որպեսզի այն հնարավորություն ունենա ճիշտ ձևավորվելու։ Նորածինը, բնածին տոնուսի շնորհիվ, ոտքերը միշտ ծալած է պահում (գորտիկի նման) 🐸։ Սխալ գրկելիս ու կենգուրուի մեջ դնելիս,երեխաները սկսում են ուղիղ ձգել ոտքերը (մի քիչ մեծ տարիքի երեխաների համար սլինգ տանելիս շատ եմ առնչվում դրա հետ) ու այդ երեխաների բախտը կարող է բերել, ոտքերը նորմալ զարգանան, կարող է չբերել և կոնքազդրային հոդի դիսպլազիա հայտնաբերվի։ Եթե հետաքրքրվեք, ապա կիմանաք, որ դիսպլազիայի թեթև դեպքերում (ոչ վիրահատության ենթակա) երեխաներին նշանակում են հատուկ մեխանիզմներ և կոնստրուկցիաներ, որոնք հենց սլինգի դիրքն են ապահովում՝ ծնկները տուտուզիկից բարձր։ Ոչ մի կենգուրու դա չի կարող ապահովել։Նայենք հիմա մոր հարմարության տեսակետից. պատկերացրեք, որ ձեզ թելերից կախված կարտոֆիլի մեծ պարկ են տվել, որ գցեք մեջքին ու գնաք։ Ծանր է չէ՞։ 🙅♀️ Ամբողջ պարկի քաշը ձեզ դեպի ներքև է քաշում, թելերն էլ դրա պատճառով ուսերի մեջ են մտնում ու, որպեսզի դիմանաք այդ ծանրությանը, մեջքը լարում եք։Սլինգի մեջ երեխան այդ գորտիկի դիրքով ուղղակի մամային է կպած (բանդաժի նման), կտորի ամեն մի հատված որոշակի քաշ է վերցնում իր վրա ու տարածում մոր մեջքի տարբեր հատվածներով։ Այսպիսով ծանրությունը չի զգացվում, անգամ շատ մեծ քաշի դեպքում։ Մայրը զգում է, որ ընդհանուր ծանրացել է (մոտ 9 կգ-ից սկսած), բայց ոչինչ նրան դեպի ներքև չի քաշում, ուղղակի թվում է, թե մոտ 10 կգ-ով գիրացել է։
Սլինգ VS Կենգուրու
15.02.2021