Ծանո՞թ մտքեր են. իհարկե, բոլորն էլ կարող են վախենալ, որ ստիպված կլինեն մինչև դպրոց կրել իրենց բալիկին 🤯Լավ լուր. 🥳 եթե նորածնային տարիքից բալիկի` մայրիկին կպած լինելու կարիքը բավարարվել է, ապա վստահեցնում ենք, որ Ձեր բալիկին համոզելու եք Ձեզ վրա մնալ, երբ նա հմտանա ինքնուրույն քայլելու մեջ 😎
«Համոզե՞լ.... չէ, չէ, ի՞նչ եք ասում, ինձ ձեռք չի տա...»🙄
Լավ, պատկերացնենք.🟡 Ձեզ պետք է արագ ոտքով տեղափոխվել Ա կետից Բ կետ։ Համեմատեք Ձեր արագությունը պոստոյի արագության հետ 🤷🏻♀️🟡 Պստոյի ֆիզիկական հնարավորություններն ու շրջակա աշխարհն ուսումնասիրելու ցանկությունը իրար չեն համապատասխանում. 2 մ քայլում է ու ասում. «մամա՜, գրկի՛» 🤦🏻🟡 Եվ մի շարք այլ իրավիճակներ, երբ բալիկի ապահովությունը առաջնային է լինում, օրինակ` մեր սլինագամայրիիներից մեկի փորձով կկիսվենք ☺️
ՄինչՔովիդյան աշխարհն էր, ընտանիքով մեկնել էին Անգլիա 🇬🇧 Լոնդոնի ահռելի օդանավակայանում ինքնաթիռից իջնելուն պես մայրիկը միանգամից վախեցել էր, որ իր տղան կկորի 😱 իրերը շատ էին, բոլոր ձեռքերը զբաղված, տղան էլ արդեն 4 տարեկան 😳Առանց մեկ վայրկյան մտածելու, մայրիկը սլինգով կապում է տղային իր վրա. մեջքին`🎒, դիմացից` 🧒🏻։ Երեխան ապահով էր, նույնիսկ թռիչքից հոգնած քնել էր էդպես 💤
Ինչ ենք ուզում ասել. կրեք Ձեր բալիկներին այնքան որքան ինքներդ եք ճիշտ համարում, ու որքան դրա կարիքն ունեք և՛ Դուք, և՛ Ձեր բալիկը 💜 Մեր բոլոր սլինգերը կարող են օգտագործվել մինչև 3 տարեկան կամ ավել` կախված անհրաժեշտությունից և կրողի ֆիզիկական տվյալներից 🤫
Նկարում մեր պատմության հերոսն է, բայց արդեն 5+ տարեկան` երկար շարֆ սլինգի «ուսապարկ» կապով կապված 🎒
Մինչև ո՞ր տարիքը կրել բալիկին 🤔
06.02.2021