Մարալ Կարապետյան
Իմ աղջիկն էն բալիկներից է, ովքեր առաջին իսկ փորձից սլինգում իրենց զգում են, ինչպես մայրիկի փորիկում:
Սլինգը իմ ու բալիկիս անբաժան ընկերն է: Նույնիսկ ափսոսում եմ, որ ճուտիկիս կյանքի առաջին մի ամիսն առանց սլինգի ենք անցկացրել:
Հիմա սլինգը դարձել է մեր ամենաօգնականը: Սլինգով կազմակերպում ենք դրսի բոլոր գործերը, հյուր ենք գնում, մասնակցում ենք տարբեր միջոցառումների, սրճարանում սուրճն, իսկապես, վայելում ենք, հաճախ զբոսանքի դուրս ենք գալիս սլինգով՝ մանկասայլակի փոխարեն, սլինգով նույնիսկ համեղ բաներ ենք պատրաստում, ամենակարևորը՝ անբաժան: